ԱՄՆ-ում Samsung-ի արտադրանքը կվաճառվի. ամերիկյան դատարանը մերժել է Apple-ի պահանջը
Ամերիկյան դատարանը մերժել է ԱՄՆ-ի տարածքում մշտական հիմունքներով Samsung ընկերության արտադրանքի վաճառքն արգելելու վերաբերյալ Apple ընկերության պահանջը, հայտնում է ИТАР-ТАСС-ը։
Նման որոշում է կայացրել Սան Խոսե քաղաքի (Կլաիֆոռնիա նահանգ) դատարանը։
Ավելի վաղ Apple ընկերությունը դատարան էր դիմել՝ ԱՄՆ-ի տարածքում Samsung-ի 26 տեսակի սմարթֆոնների և այլ էլեկտրոնային գաջեթների վաճառքն արգելելու պահանջով, ինչը պայմանավորված է ընկերության կողմից Apple-ի արտոնագրային իրավունքների խախտմամբ։










