ԱՄՆ-ում վաճառքի են հանվել Էդգար Պոյի ամուսնական մատանին և Վան Գոգի վերջին նամակներից մեկը
Հայտնի ամերիկացի գրող Էդգար Ալան Պոյի՝ այդպես էլ չկայացած պսակադրության համար նախատեսված ամուսնական մատանին վաճառքի է հանվել ԱՄՆ-ում՝ Pofile in History աճուրդում, հայտնում է ИТАР-ТАСС-ը։
Վաճառքի է հանվել ոչ միայն «Էդգար» փորագրությամբ ամուսնական մատանին, այլ նաև մազափունջ, որը Պոն կտրել է իր սիրելիի համար, և անձնական նամակները։ Նմուշներն աճուրդում ներկայացվել են Պո ընտանիքի ժառանգների արխիվից։ Աճուրդի կազմակերպիչները վաճառքից 30-50 հազար դոլար եկամուտ են ակնկալում։
Նույն աճուրդում վաճառքի է հանվել նաև Վինսենթ Վան Գոգի վերջին նամակներից մեկը, որը գրվել է 1890թ.՝ հայտնի հոլանդացի նկարչի մահից 7 ամիս առաջ։ Նամակի նախնական արժեքը 200 հազար դոլար է։










