Հոլանդացիները ստեղծել են ջրի մեջ արձակվող անվտանգության գոտի
Հոլանդական Fijen TMLS ընկերությունը ստեղծել է ավտոմեքենաների նոր անվտանգության գոտի, հայտնում է Вести-ն։
Նոր գոտին հեշտացնում է մարդու փրկությունը խորտակվող մեքենայից։ Եթե մեքենան ընկնի ջուրը, նման գոտու սողնակը բացվում է ավտոմատ կերպով։ Վարորդը և ուղևորները կարող են հեշտությամբ դուրս գալ մեքենայից։
Ինչպես բացատրում են հեղինակները, սողնակի ներսում գտնվում է աղի հաբով հատուկ քարթրիջ։ Թրջվելուց հետո այն արագ կորցնում է ամրությունը, այդ պատճառով էլ ջրում հայտնվելուց հետո գոտին մեկ վայրկյանի ընթացքում արձակվում է: Աղի հաբը պետք է փոխել մի քանի տարին մեկ անգամ։
Նոր անվտանգության գոտին արտաքինից ոչնչով չի տարբերվում սովորական գոտիներից և չունի ոչ մի բարդ էլեկտրոնային սարքավորումներ։ Նրա արժեքը չի գերազանցում 40 դոլարը։










