YouTube-ը թողարկել է «Instagram տեսանյութերի համար»
YouTube խոշորագույն տեսահոսթինգը թողարկել է YouTube Capture անվանումով «Instagram տեսանյութերի համար» յուրահատուկ հավելվածը, որը թույլ է տալիս տեսագրել, մշակել տեսագրածը և տեղադրել այն համացանցում, հայտնում է Вести-ն։
Հավելվածը հասանելի կլինի iPhone-ի, iPod Touch-ի և iPad-ի համար։ Օգտվել դրանից դժվար չէ, հարկավոր է միայն սեղմել ձայնագրման կոճակը, նկարահանել, տեղադրել համացանցում և ցույց տալ ընկերներին սոցկայքերում։
Այն թույլ կտա հեշտությամբ մշակել տեսանյութը, ինչպես որ դա արվում է YouTube-ի հիմնական տարբերակում, սակայն սմարթֆոնի դեպքում այս գործառույթը կլինի առավել օգտակար։ Օգտատերերը կարող են կտրել տեսանյութը, փոխել գույները և ավելացնել ֆոնային երաժշտությունը։










