Lexus-ը դադարեցրել է LFA սպորտային մեքենայի արտադրությունը

22:19 • 18.12.12

Toyota կոնցեռնը դադարեցնում է Lexus LFA սուպերմեքենայի արտադրությունը:  Նախատեսվում էր, որ միայն 500 օրինակ LFA-ներ պետք է լույս աշխարհ դուրս գային, և դա արդեն իրականացվել է: Դեկտեմբերի 14-ին, հոսքագիծը, որից երկու տարի ծնվում էին Lexus LFA-ները, կանգնեցվել է, հաղորդում է vesti.ru-ն:


Lexus-ում շեշտում են LFA-ի արտադրության բացառիկ մանրակրիտությունը` մեկ սուպերմեքենայի արտադրության համար մեկ օր է պահանջվել:


Առաջին Lexus LFA-ն թողարկվել էր 2010թ. դեկտեմբերին, իսկ այս տարվա հունվարին նրանց միացան Nurburgring Package սերիայի հատուկ թողարկման մեքենաները, որոնք նախատեսված են մրցարշավային վազքուղիներում օգտագործման համար:

 

Հայտնի է, որ Lexus LFA-ի բոլոր 500 օրինակները գտել էին իրենց տերերին պաշտոնական ներկայացումից շատ ավելի առաջ:


Ընկերությունը պնդում է, որ այս մեքենայի արտադրության փորձը կներդրվի ապագա մոդելների նախագծման մեջ: Մասնավորապես, Toyota կոնցեռնը այս մոդելի վրա մեծ փորձ ձեռք բերեց՝ թեթև ածխապլաստիկի և այլ կոմպոզիտային նյութերի հետ աշխատանքի ասպարեզում:

Հիշեցնենք, որ Lexus LFA-ն համալրվում է 10 գլանային 4,8 լիտր ծավալով շարժիչով, որը 560 ձիաուժ հզորություն է ապահովում: Շարժիչի ուժը փոխանցվում է 6 աստիճան ռոբոտացված փոխանցումատուփով, որի հաշվին մեքենան ժամում 100 կմ արագության հասնում է 3,7 վայրկյանում: Մեքենայի նվազագույն գինը սկսվում է 375 հազար ԱՄՆ դոլարից և, որոշ դեպքերում, հասնում մինչև միլիոնի:

 

Lexus-ը դադարեցրել է LFA սպորտային մեքենայի արտադրությունը