Մալաթիայի հայկական ավերված գերեզմանատան վերանորոգումն ավարտվել է
Մալաթիայում գտնվող հայկական գերեզմանատան ավերումից հետո, նահանգային իշխանությունների ջանքերով վերակառուցվել է դրա պահակակետն ու վերջին աղոթքի համար նախատեսված մատուռը, տեղեկացնում է Malatya guncel կայքը։
Անուշադրության մատնված գերեզմանատան ավերումը բողոքի ալիքի պատճառ էր դարձել, և անգամ վարչապետը դատապարտել էր տեղի ունեցածը։
Մալաթիայի մարզի հայկական գերեզմանատան մատուռն ապամոնտաժվել է «թյուրիմացաբար», և թուրքական կառավարությունն այն վերակառուցելու որոշում էր կայացրել։
Փետրվարի 2-ին քանդված մատուռի վերակառուցման աշխատանքներն արդեն ավարտվել են։
Դրա քանդումը քաղաքապետարանի կողմից մեծ աղմուկ էր բարձրացրել Թուրքիայի հայ համայնքի և քաղաքացիական հասարակության շրջանում: Որպես նոր վերանորոգված մատուռի քանդման պատճառ նշվել էր այն, որ թաղամասի թուրք բնակիչները բողոքել էին հայկական եկեղեցու կառուցման դեմ:










