Մարտին Սկորսեզեն վավերագրական ֆիլմ կնկարահանի ԱՄՆ-ի նախկին նախագահ Բիլ Քլինթոնի մասին

10:30 • 18.12.12

Հանրահայտ ռեժիսոր Մարտին Սկորսեզեն վավերագրական ֆիլմ կնկարահանի ԱՄՆ-ի նախկին նախագահ Բիլ Քլինթոնի մասին, հայտնում է ИТАР-ТАСС-ը՝  հղում կատարելով HBO հեռուստաալիքին։

 

«Նախագահ Քլինթոնը նշանավոր անձ է և, ինչպես նախկինում, կարևոր դեր է խաղում ազգային և միջազգային քաղաքականության հարցերում։ Ես հույս ունեմ, որ ֆիլմը կօգնի ավելի լավ ճանաչել նրան»,- հայտնել է Սկորսեզեն, ով հանդես կգա նաև որպես ֆիլմի պրոդյուսեր։

 

«Ես շատ ուրախ եմ, որ լեգենդար ռեժիսոր Մարտին Սկորսեզեն և HBO հեռուստաալիքը համաձայնվել են նկարահանել այդ ֆիլմը։ Անհամբերությամբ սպասում եմ իմ նախագահության և հետագա գործունեության մասին հանդիսատեսի հետ կիսվելու հնարավորությանը»,- իր հերթին նշել է Քլինթոնը։

 

HBO հեռուստաալիքը չի նշել, թե երբ է Սկորսեզեն պատրաստվում սկսել նկարահանման աշխատանքները, հայտնի չէ նաև, թե երբ ֆիլմը կհայտնվի էկրաններին։