Պերուացի երաժիշտները միաժամանակ ֆլեյտա նվագելու ռեկորդ են սահմանել (տեսանյութ)
Պերուի Տիտիկակա լճի ափի մոտ են հավաքվել ֆլեյտահարներ ամբողջ աշխարհից՝ մեծ համերգին մասնակցելու նպատակով, հայտնում է ИТАР-ТАСС-ը։
Տղամարդիկ, կանայք, երեխաներ՝ ընդհանուր 2 262 մարդ։ Եվ դա եղեգնյա ֆլեյտայի, կամ ինչպես հարավամերիկյան հնդկացիներն են անվանում այս ավանդական երաժշտական գործիքը՝ սիկուի վրա միաժամանակ նվագելու նոր համաշխարհային ռեկորդ է դարձել։
Համերգին հետևել է Գինեսի ռեկորդների գրքի ներկայացուցիչը։ Ազգային հագուստով երաժիշտները մի քանի ժամ անընդմեջ կատարել են հայտնի մեղեդիներ։










