Սքարլեթ Յոհանսոնի և այլ հայտնի անձանց անձնական փոստերը կոտրած հաքերը կազատազրկվի 10 տարով

11:43 • 18.12.12

ԱՄՆ-ի Լոս Անջելեսի դատարանը Ֆլորիդայի 36-ամյա բնակիչ Քրիստոֆեր Չեյնիին մեղավոր է ճանաչել հայտնի անձանց էլեկտրոնային փոստերը բացելու և համացանցում նրանց անձնական լուսանկարները տարածելու համար։

 

Չեյնին դատապարտվել է 10 տարվա ազատազրկման, և ստիպված կլինի իր գործողություններից տուժած անձանց վճարել 66 179 դոլար փոխհատուցում, հատնում է filmpro-ն։


Մեկ տարվա ընթացքում նա զբաղվել է հայտնի մարդկանց փոստարկղերը կոտրելով։ Չեյնին կարդացել է նրանց նամակագրությունն ընկերների և գործակալների հետ, նայել պայմանագրերը, լուսանկարները և տեսանյութերը, այնուհետև առավել հետաքրքիրները տեղադրել տարբեր կայքերում։

 

Հաքերի «զոհերի» թվում են հայտնվել Միլա Կունիսը, Քրիստինա Ագիլիերան և Սքարլեթ Յոհանսոնը։ Հենց նրա մերկ լուսանկարներն էր Չեյնին տեղադրել համացանցում։

Երիտասարդը ձերբակալվել է 2011թ. հոկտեմբերին՝ զանգվածային հետաքննության արդյունքում։


Չեյնին խոստովանել է, որ հայտնիների նամակագրությունը կարդալն իր համար դարձել է «կախվածություն»։