Գիտնականները հայտնաբերել են, որ պոռնոկախվածության և հիշողության միջև կապ կա

01:16 • 18.12.12

Մարդկանց, ովքեր պոռնո դիտելու հակում ունեն, սպառնում է նաև օպերատիվ կամ կարճաժամկետ հիշողության կորստյան վտանգը, ինչը կարող է լուրջ ազդեցություն ունենալ ողջ կյանքի և աշխատունակության վրա, գրում է The Daily Mail-ը:


Գերմանիայի Դույսբուրգ-Էսսենի համալսարանի հոգեբանները աննախադեպ հետազոտություն են անցկացրել` ներգրավելով 28 տղամարդկանց: Փորձարկվողները եղել են հետերոսեքսուալներ, որոնց միջին տարիքը 26 տարեկան է:


Կամավորներին առաջարկվել է համակարգչով դիտել պատկերներ ինչպես պոռնոգրաֆիկ բնույթի, այնպես էլ ոչ սեքսուալ բնույթի, օրինակ՝ սպորտով զբաղվող, զենք կրող, կռվող, ծիծաղող մարդիկ:


Դիտման ընթացքում փորձի մասնակիցները պետք է «այո» կամ «ոչ» կոճակին սեղմեին՝ կախված նրանից, թե ներկայացվող պատկերը նույնն է, ինչ եղել է դրանից չորս պատկեր առաջ, թե ոչ:


Տղամարդիկ կրկնվող պատկերները հիշելու թեսթում սխալվել են առավել հաճախ այն դեպքում, երբ նրանց ներկայացվում էին պոռնոպատկերներ, համեմատած այն հատվածների, երբ ոչ սեքսուալ բնույթի նկարներ էին դիտում:


Միջինը, պոռնո դիտելիս ճիշտ պատասխաններ են տրվել 67% դեպքերում, իսկ ստուգողական խմբերի նկարները դիտելիս ճշտությունը բարձրացել է մինչև 80%:


Հեղինակները կարծում են, որ Journal of Sex Research ամսագրում հրապարակված իրենց հետազոտության արդյունքները հնարավորություն կտան, որ հոգեբանները ավելի լավ հասկանան պոռնոկախվածություն ունեցող մարդկանց վարքը, որոնց մոտ դիտվում է քնի խանգարում, ինչպես նաև հիշողության վատացում, մոռացկոտություն և աշխատանքի և մարդկանց հանդեպ անպարտաճանաչ վերաբերմունք:


«Սեռական գրգռվածությունը օպերատիվ հիշողությանը խանգարող հանգամանք է: Իսկ այն պարտաճանաչ վարքի կարևորագույն բաղկացուցիչն է», - ասում է հետազոտության հեղինակներից մեկը` Քրիստիան Լայերը:
 

Գիտնականները հայտնաբերել են, որ պոռնոկախվածության և հիշողության միջև կապ կա