Ամերիկացի գիտնականները չեն կարողացել որսալ Հյուսիսային Կորեայի հրթիռի ազդակը
Ամերիկացի գիտնականները հայտարարել են, որ իրենց չի հաջողվում որսալ անցած շաբաթ արձակված և ուղեծիր դուրս եկած հյուսիսկորեական հրթիռի ազդակը, հայտնում է Взгляд-ը՝ հղում անելով Agence France Presse գործակալությանը։
Ինչպես նշում է գործակալությունը, մի շարք երկրներ հաստատել են, որ Փհենյանին հաջողվել է ուղեծիր դուրս բերել հրթիռը, որը, ըստ հյուսիսկորեական կողմի պնդման, հետևում է մոլորակին և հեռարձակում է հայրենասիրական երգեր։
Սակայն, Աստղաֆիզիկայի Հարվարդ Սմիթսոնի կենտրոնի պնդմամբ՝ ոչ մի երգ էլ նրանք չեն լսում։ Ավելին՝ նրանք վստահ են, որ հրթիռը չի աշխատում։
Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը հայտարարել է, որ երկիրը կշարունակի հրթիռների՝ տիեզերք արձակումը՝ նպատակ ունենալով զարգացնել գիտության, տեխնոլոգիաների և տնտեսության բնագավառները։










