Կենդանի մարդը կտավի դեր է կատարել 800 ժամ (լուսանկարներ)

22:12 • 18.12.12

Ամերիկացի Չեդվիք Գրեյը ընդհանուր առմամբ մոտ 800 ժամ է անցկացրել՝ հանդես գալով անշարժ կենդանի «կտավի» դերում, հայտնում է Daily Mail-ը:

 

Այդ ընթացքում նրա ընկերուհին՝ Լորա Սփեքթորը նրա վրա պատկերել է այս կամ այն կտավը՝ ամեն անգամ մոտ 15 ժամ ժամանակ ծախսելով: Ուշագրավ է, որ այժմ Թայլանդում բնակվող այս զույգը փնտրում է բացառիկ, քիչ ցուցադրված կտավներ: Այդ նպատակով նրանք եղել են մի շարք հեղինակավոր թանգարաններում: Նրանց իսկ թանգարանը կոչվում է Անատոմիայի թանգարան:

 

Ուշագրավ է, որ նրանց ընտրած աշխատանքների դեպքում հիմնականում կանայք են, որոնց նկարել են տղամարդիկ. իրենց դեպքում գործել է հակառակ օրինաչափությունը:

 

Կիրառված տեխնիկան չի մանրամասնվում, անվանվում է միայն «ջրի հիմքով թատրոն»: