Alfa Romeo 4C-ն վթարի է ենթարկվել գործարանային փորձարկման ժամանակ (տեսանյութ)
Alfa Romeo-ն փորձարկման է ենթարկում իր նոր 4С սպորտային մեքենան: Սակայն մեքենայի վերջին ճանապարհային փորձարկումները հաջողությամբ չեն պսակվել` թաց ճանապարհին մեքենան կորցրել է կառավարումը և հարվածել ճանապարհային նշանի սյանը, հաղորդում է AutoNews.ru-ն:
Միջադեպի ականատեսը հայտնել է, որ պատահարի հետևանքով ոչ ոք չի տուժել:
Alfa Romeo 4C-ի կապոտի տակ տեղակայված է 300 ձիաուժանոց տուրբոշարժիչը, որն աշխատում է 6 աստիճան ռոբոտացված երկու կցորդիչներով փոխանցումատուփի հետ:
Մեքենայի քաշը 1000 կիլոգրամից թեթև է, ինչի հաշվին իտալական նորույթն իր դասի լավագույն ներկայացուցիչներից է դարձնում հատկապես նաև քաշ – հզորություն հարաբերակցության ցուցանիշով:
Նախկինում հաղորդվում էր, որ Alfa Romeo 4C-ի սերիական տարբերակի արտաքին տեսքը և չափերը առավելագույնս մոտիկ կլինեն կոնցեպտ տարբերակին:











