Աստղագետները հայտնաբերել են 5 մոլորակ, որոնցից մեկը հարմար է բնակության համար
Կետի համաստեղության մեջ և Երկրից 11,9 լուսային տարի հեռավորության վրա գտնվող Տաու աստղի մոտ աստղագետները հայտնաբերել են 5 նոր մոլորակ, որոնցից մեկը հարմար է բնակության համար, հայտնում է РИА-Новости-ն։
Տաու աստղը մեծությամբ 3-րդն է երկնքում, որն իր պարամետրերով շատ նման է Արեգակին, սակայն տարիքով զգալի գերազանցում է հավերժ լուսատուին. Տաուն 5,8 մլրդ տարեկան է, իսկ Արեգակը՝ 4,57 մլրդ։
Մոլորակների բացահայտումն արվել է բրիտանացի, չիլիացի, ամերիկացի և ավստրալացի մասնագետների օգնությամբ, ովքեր իրենց ուսումնասիրությունների շրջանակում կիրառել են միանգամից 3 հայտնի լուսակագրիչներ (спектрограф)` Չիլիում գտնվող HARPS-ը, Ավստրալիայի UCLES-ը և Հավայան կղզիներում տեղադրված HIRES-ը։
Աստղագետները նշել են, որ այժմ իրենք պատրաստվում են մի շարք նոր ուսումնասիրություններ իրականացնել՝ նշված մոլորակների մասին ավելի մանրամասն տեղեկություններ պարզելու համար։










