Կադիրովը Ժերար Դեպարդյեին Չեչնիա է հրավիրում՝ մշտական բնակության

20:54 • 19.12.12

Չեչնիայում պատրաստ են ընդունել ֆրանսիացի աշխարհահռչակ դերասան Ժերար Դեպարդյեին, ով օրերս հրաժարվեց Ֆրանսիայի քաղաքացիությունից, այսօր հայտարարել է Չեչնիայի հանրապետության ղեկավար Ռամզան Կադիրովը, հաղորդում է BBC-ն:


«Ժերար Դեպարդյեն օրերս հրաժարվեց Ֆրանսիայի քաղաքացիությունից, դրա համար նա պատճառներ ուներ: Այլ դեպքում դերասանը նման կերպ չէր վարվի: Ես մտադիր չեմ քննարկել այդ քայլը: Սակայն կարող եմ միանշանակ հայտարարել, որ մենք պատրաստ ենք ընդունել մեծ արվեստագետին»,- լրագրողներին ասել է Կադիրովը:


«Ես գիտեմ, որ Դեպարդյեն հետաքրքրված է Ռուսաստանով: Չի բացառում քաղաքացիության համար դիմելը: Եթե երկրի ղեկավարությունը դրական որոշում կայացնի և նրան ռուսական քաղաքացիություն տրամադրի, մենք ուրախ կլինենք մշակույթի ականավոր գործիչի համար արժանի պայմաններ ստեղծել մեր հանրապետությունում», - ասել է Չեչնիայի նախագահը:


Նախօրեին ֆրանսիական Monde պարբերականը հաղորդել էր, որ Դեպարդյեն դիտարկում է Բելգիա, Չեռնոգորիա կամ Ռուսաստան մշտական բնակության մեկնելու հնարավորությունը:


Դեպարդյեի խոսքով, Բելգիայում նա տոն ունի, Չերնոգորիայում լավ ընկերներ և բիզնես, իսկ Ռուսաստանից «Պուտինը իրեն անձնագիր է ուղարկել»:


ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը ֆրանսիացի դերասանի այդ խոսքերը որպես կատակ է որակել: