Հնագետներն «այլմոլորակայինների» գերեզմանոց են հայտնաբերել (լուսանկարներ, տեսանյութ)

16:21 • 19.12.12

Մեքսիկացի հնագետներն Օնավաս գյուղից ոչ հեռու հայտնաբերել են հազարամյա, բավական ուշագրավ մի գերեզմանոց։ Պեղումների արդյունքում այդտեղ հայտնաբերվել է 25 կմախք, որոնցից 13-ն ունեն խիստ դեֆորմացված գանգեր, գրում է Daily Mail-ը։

 

Պարբերականն ընդգծում է, որ հայտնաբերված գանգերն ավելի շատ նման են այլմոլորակայինների, քան սովորական մարդկանց։ Հնագետ Քրիստինա Գարսիա Մորենոն գտնում է, որ գանգերի դեֆորմացիան արվել է հատուկ գործիքով՝ նպատակ ունենալով տվյալ անձանց տարբերակել մյուս սոցիալական խմբերից։

 

Բացի գանգի կառուցվածքի աղճատումներից, կմախքների վրա հայտնաբերվել են նաև ստոմատոլոգիական, ինչպես նաև կողային ողերի լուրջ վնասվածքներ։
 

 

Հնագետներն «այլմոլորակայինների» գերեզմանոց են հայտնաբերել (լուսանկարներ, տեսանյութ)