Rolls Royce-ի լեգենդար Jonckheere ռետրո մեքենան նոր շունչ է ստացել (լուսանկարներ)

12:09 • 19.12.12

Ավտոմեքենաների դիզայնով զբաղվող Ուգուր Սախինի վարպետության շնորհիվ Rolls Royce-ի լեգենդար Phantom I Jonckheere Aerodynamic Coupe-ը շուրջ 80 տարի անց նոր շունչ է ստացել, գրում է LuxPlanet-ը։

 

Դիզայները, պահպանելով այս հրաշալի ռետրո մեքենայի դասական ոճը, կարողացել է դրան միևնույն ժամանակ գերժամանակակից տեսք հաղորդել։

1934թ. արտադրված օրիգինալ մեքենան, որը, ի դեպ, պահպանվել է միակ օրինակով, այժմ գտնվում է Կալիֆոռնիայի «Պետերսոն» թանգարանում։
 

Rolls Royce-ի լեգենդար Jonckheere ռետրո մեքենան նոր շունչ է ստացել (լուսանկարներ)