Սուրիկատները հեռու հարազատներին հոտով են ճանաչում. պարզել են գիտնականները

23:22 • 19.12.12

Սուրիկատները կարողանում են հոտով անսխալ կերպով ճանաչել իրենց ազգակիցներին, նույնիսկ եթե երբևէ չեն հանդիպել, այդ ունակությունը փրկում է նրանց արյունապղծությունից, գրում են բիրտանական և հարավաֆրիկյան գիտնականները Biology Letters ամսագրում հրապարակված հոդվածում, հաղորդում է РИА Новости-ն: 
Սուրիկատները (Suricata suricatta) մանգուստների ընտանիքին են պատկանում և բնակվում են հարավային Աֆրիկայի Կալահարի անապատում:


Սուրիկատները ապրում են բարձր կազմակերպվածություն ունեցող գաղութներով` 20-30 անհատներով:


Կոլեկտիվ կենսակերպի պատճառով անծանոթ ազգակիցների հետ հանդիպման հավանականությունը բավականին բարձր է:


Քեմբրիջի համալսարանի պրոֆեսոր Սարա Լեքլերը և իր գործընկերները ուսումնասիրել են, թե ինչպես են կարողանում սուրիկատների էգերը տարբերակել անծանոթ, սակայն ոչ ազգակից կենդանիներին` անծանոթ ազգակիցներից:


Փորձի ժամանակ էգերին ներկայացվել է իրենցից տարբեր աստիճաններ ազգակցական հեռավորության վրա գտնվող արուների գեղձազատուկը: Պարզվել է, որ էգերն ավելի երկար են ուսումնասիրել հարազատ կենդանիների հոտերը, քան ոչ ազգակից:


«Սա վկայում է այն մասին, որ էգերը կարողանում են հարազատներին հոտով ճանաչել», - ասվում է հոդվածում:


Նախկինում ներկայացված փորձերը վկայում էին, որ այդ կենդանիները կարողանում են իրար ճանաչել ձայնով և անհատական «կոչանուններ» ունեն: Գիտական նոր տվյալները վկայում են այն մասին, որ նրանք նաև «յուրային-օտար» տարբերակման լավ զարգացած հոտային համակարգ ունեն:

 

Սուրիկատները հեռու հարազատներին հոտով են ճանաչում. պարզել են գիտնականները