Սերժ Թանկյանը կգրի Morning Star բջջային խաղի սաունդթրեքը
Հանրահայտ System of a Down խմբի մենակատար Սերժ Թանկյանը կգրի Morning Star համակարգչային խաղի օրիգինալ սաունդթրեքը, հայտնում է Лента-ն՝ վկայակոչելով Joystiq կայքում տեղադրված պաշտոնական մամուլի հաղորդագրությանը։
Morning Star-ը կթողարկվի iOS բազայի հիման վրա աշխատող սարքավորումների համար։ Շնորհանդեսը կկայանա 2013թ. գարնանը։
Խաղի մշակումն իրականացնում է Industrial Toys ստուդիան, որը ղեկավարում են Թիմ Հարիսը և Ալեքս Սերոպյանը։ Նախկինում Սերոպյանն աշխատել է Disney ընկերությունում, նա նաև հանդիսանում է Bungie ստուդիայի համահիմնադիրներից, որը ստեղծել է Halo շարքը։
Morning Star-ի ստեղծման գործին մասնակցում են նաև գրող Ջոն Սկալցին և նկարիչ Մայք Չոին։










