Մաաստրիխտում կայանալիք TEFAF տոնավաճառում կցուցադրվեն Վան Գոգի նկարները
Նիդեռլանդների Մաաստրիխտ քաղաքում 2013թ. մարտի 15-24-ը կայանալիք TEFAF տոնավաճառի ընթացքում գրաֆիկայի բաժնում կցուցադրվեն Վինսենթ Վան Գոգի նկարները, որոնք կբերվեն Ամստերդամի թանգարանից, հայտնում է РИА Новости-ն:
Ընդհանուր առմամբ ցուցադրությանը ներկայացված կլինի 15 բացառիկ և քիչ ցուցադրված գործ, որոնք արտացոլում են նկարչի ստեղծագործական կյանքի բոլոր փուլերը:
TEFAF-ն աշխարհի խոշորագույն տոնավաճառներից մեկն է, որտեղ կարելի է ձեռք բերել ամենատարբեր իրեր՝ հնէաբանական իրերից մինչև ժամանակակից նկարիչների գործեր:










