Բրազիլական ընկերությունը նախատեսում է արտադրել 300 դոլար արժողությամբ iPhone-ներ
Էլեկտրոնային սարքեր արտադրող բրազիլական IGB Electronica ընկերությունը հայտարարել է, որ մոտ ապագայում կսկսի արտադրել iPhone ապրանքանիշով հեռախոսներ: Նոր հեռախոսը ոչ մի կապ չի ունենալու Apple կազմակերպության հետ և աշխատելու Android OS համակարգով, տեղեկացնում է Russia Today-ի ռուսական ծառայությունը:
IGB Electronica կազմակերպությունը հայտարել է, որ իրենք իրավունք ունեն Բրազիլիայում վաճառել iPhone ապրանքանիշով սմարթֆոններ: Դրա հիմնավորումն այն է, որ կազմակերպությունն այդ ապրանքանիշի գրանցման հայտը ներկայացրել է 2000 թվականին, որը 8 տարի հետո հաստատվել է:
Դրանից մեկ տարի առաջ Apple ներկայացրել է իր iPhone-ների մոդելը: The Verge տեղեկատվական կայքը հաղորդում է, որ «iPhone» բառի իրավունքները Բրազիլիայում պատկանում է հենց ամերիկյան ընկերությանը: Այն առևտրային ապրանքանիշի գրանցման հայտը ներկայացրել է 2006 թվականին: Apple-ում ստեղծված իրավիճակը չեն մեկնաբանում:
Թե ինչով կվերջանա բրազիլական iPhone-ի պատմությունը դեռ հայտնի չէ, սակայն արդեն հայտնի է հեռախոսի տեխնիկական բնութագիրը, որը կստանա Neo One անվանումը: Այն ունի երկու հեռախոսային քարտի հնարավորություն, 3.7 դույմանոց էկրան և 5 մեգապիքսել ֆոտոխցիկ: Սարքը կարժենա մոտ 300 դոլար:










