Փարիզը հրաժարվել է տեղադրել Ծերեթելիի հեղինակած Հովհաննես Պողոս 2-րդի արձանը
Ֆրանսիայի իշխանությունները հրաժարվել են Փարիզում՝ Լեհական կաթոլիկ եկեղեցու հարևանությամբ, տեղադրել ՌԴ գեղարվեստի ակադեմիայի ղեկավար Զուրաբ Ծերեթելիի հեղինակած՝ հանգուցյալ Հռոմի պապ Հովհաննես Պողոս 2-րդի արձանը, հայտնում է Взгляд-ը՝ հղում անելով եկեղեցու քահանային։
Հոգևորականի խոսքով՝ Փարիզի իշխանությունները պատճառաբանել են իրենց որոշումն էսթետիկ դրդապատճառներով, իսկ փորձագիտական հանձնաժողովի անդամները նշել են, որ 3,6 մետրանոց արձանը չի համապատասխանում լեհական եկեղեցու ընդհանուր ճարատարապետական ոճին։
Ծեեթելիի՝ հանգուցյալ պոնտիֆիկոսին նվիրված առաջին արձանը տեղադրվել է 2006թ.՝ ֆրանսիական Պլոերմել քաղաքում։










