Թուրքիայում պատկերասրահից հանվել են մերկ մարդկանցով կտավները

01:27 • 20.12.12

Էսքիշեհիրում գտնվող նորարարական արվեստի պետական պատկերասրահից հանել են մերկ մարդկանցով նկարները, դեկտեմբերի 19-ին,  տեղեկացնում է Lenta.ru կայքը` հղում կատարելով Agence France-Presse գործակալությանը:


Աշխատանքները ժամանակակից նկարիչ Էմին Գուլորենի ցուցահանդեսի մի մասն էին: Ցուցահանդեսի այցելուները հայտնաբերել են, որ նկարների մի մասը հանված են և դրված են  հատակին ` պատկերը հատակին ուղված: Պարզվում է, որ նրանց բոլորի վրա պատկերված էին մերկ մարմիններ: Ավելի ուշ ցուցահանդեսը փակվել է:

 

Նկարիչների արհմիության ներկայացուցիչները, ովքեր պաշպանում են Գուլորենին, այս երևույթը անվանել են ցենզուրայի դրսևորում: Սակայն պատկերասրահի աղբյուրները նշում են, որ նկարները հանվել են, քանի որ նրանք հայտագրված չեն եղել ցուցահանդեսի տեղեկատուում, որը Գուլորենը նախապես ուղարկել էր էլեկտրոնային տարբերակով: Պատկերասրահում նախկինում ցուցադրվել են մերկ մարդկանց նկարներ, շեշտել է հաստատության ներկայացուցիչը:


Պատկերասրահի ներկայացուցիչները` նկարները հանելու և ցուցահանդեսը փակելու պաշտոնական պատճառներ չեն ներկայացրել : Գուլորենի ցուցահանդեսը պետք է տևեր դեկտեմբերի 15-24-ը: