Թե ինչ սարք հարկավոր կլինի աշխարհի վերջի ժամանակ
«Ի՞նչ է տեղի ունենալու աշխարհի վերջին»,- իր հարցադրմանը Time-ը պատասխանում է. «Կամ ոչ մի բան կամ էլ մի բան, երբ շատ մարդիկ են մահանալու, բայց ոմանք կենդանի են մնալու քաղաքակրթությանը վերստին բնակչությամբ ապահովելու համար, կամ էլ մեր հոգիները կոլեկտիվ ձևով տեղափոխվելու են գիտակցականության հաջորդ մակարդակ»:
Նկատի ունենալով «Իսկ եթե բան պատահի» տարբերակը և պատասխանելով «Արդյո՞ք ինտերնետ կլինի» հարցին՝ Time-ը պատասխանում է. «Հավանաբար ոչ»: «Իմ բջջայինը կաշխատի՞» հարցը ևս ունի նույն պատասխանը:
«Արդյո՞ք ինձ սարքեր պետք կլինեն» հարցին հոդվածագիրը տալիս է հետևյալ պատասխանը. «Միակ սարքը, որ ես կտանեի WikiReader-ն է, որն ինքն իրեն պիտակում է «Ինտերնետ առանց ինտերնետի»: Ըստ էության, դա ամբողջ Wikipedia –ն է՝ շարժական սարքում՝ քիչ էներգիա խլող էկրանով:
Մարտկոցներ էլ վերցրեք, հուշում է Time-ը: AAA տիպի, որովհետև դրանք պետք է որ մինչև մեկ տարի աշխատեն: Վերցրեք այնքան մարտկոցներ, որքան ծրագրում եք ապրել, ընդգծում է հոդվածագիրը:
Իսկ «Ինչո՞ւ Wikipedia» հարցին տրվում է հետևյալ պարզ պատասխանը. «Մարդիկ պետք է իմանան, թե ինչը ինչպես անել: Իսկ ձեզ կհամարեն միաժամանակ ուսուցիչ, գիտնական, լուրերի հաղորդավար»:
Սարքի արժեքն է 17.89 ԱՄՆ դոլար:










