Լուվրը հաճախելիության նոր ռեկորդներ է սահմանում

21:15 • 20.12.12

Փարիզի Լուվրի թանգարանի ղեկավարությունը հայտարարել է, որ 2012թ. գրանցել է հաճախորդների ռեկորդային թիվ. թանգարան է այցելել առնվազն 10 միլիոն մարդ, տեղեկանցում է Интерфакс գործակալությունը:


«Այս նոր ռեկորդը հաստատում է Լուվրի առաջատարությունը մյուս միջազգային թանգարանների հետ համեմատած»,- նշվում է թանգարանի ղեկավարության հաղորդագրության մեջ: 2012թ հաճախելիությունը 1 միլիոնով գերազանցում է 2011թ. ցուցանիշը:


Բացի թանգարանի մշտական ցուցադրությունների հաճախորդներից, ժամանակավոր ցուցահանդեսները 2012թ. ապահովել են 660 հազար հաճախորդ, ինչը 29%-ով ավելի շատ է, քան 2011 թվականին: