Microsoft ընկերության նախկին թոփ-մենեջերը կդասավանդի Հարվարդի համալսարանում
Microsoft ընկերության նախկին մենջեր Սթիվեն Սինոֆսկին, ով պատասխանատու էր Windows օպերացիոն համակարգի մշակման և մարքեթինգի համար, Twitter-ի իր էջում հայտնել է, որ 2013թ. գարնանը կսկսի դասավանդել Հարվարդի համալսարանի բիզնեսի դպրոցում, հայտնում է Корреспондент-ը:
Microsoft-ում 23 տարի աշխատելուց հետո Սինոֆսկու՝ պաշտոնը լքելու մասին ընկերությունը հայտնել էր նոյեմբերին՝ Windows 8 նորագույն օպերացիոն համակարգի՝ շուկայում հայտնվելուց հետո:
Այն ժամանակ Սինոֆսկին չէր մեկնաբանել, թե ինչով է նախատեսում զբաղվել հետագայում:
«Ուրախ եմ վերադառնալ Հարվարդ, որտեղ կրկին կսկսեմ դասավանդել: Նոր հեռանկարներ, փորձի փոխանակում, ստեղծագործական աշխատանք»,- նշում է Սինոֆսկին Twitter-ում:
Նրա հեռանալուց հետո Windows-ի ծրագրային ապահովման և դրա հետ կապված սարքավորումների ապահովման համար պատասխանատու է կորպորացիայի փոխնախագահ Ջուլի Լարսոն Գրինը: Իսկ օպերացիոն համակարգի վաճառքների համար պատասխանատու կլինի Տամի Ռելերը:










