Instagram-ը մրցակից ունի.Flickr-ը ստեղծել է նման մի հավելված

11:23 • 20.12.12

Մինչ համացանցում Instagram-ի՝ իր օգտատերերի բոլոր լուսանկարներն օգտագործելու նորահայտ իրավունքի դեմ համատարած բողոքի ալիք է բարձրացել, Flickr-ը շտապել է ստեղծել դրա նման մի հավելված, որն իրականում Instagram-ից ավելի լավն է, գրում է The Huffinghton Post-ը։

 

Flickr-ի նոր բջջային հավելվածն ունի այն բոլոր հնարավորությունները, որոնք հատուկ են Instagram-ին և նույնիսկ ավելին՝ ներկառուցված տեսախցիկ, ընկերներին հետևելու, լուսանկարների տակ մեկնաբանություն թողնելու, «թվիթ» կամ ֆեյսբուքյան «շեյր» անելու հնարավորություն, ինչպես նաև գեոլոկացիոն ծրագիր, որի օգնությամբ հնարավոր է դառնում տեսնել լուսանկարներն անմիջապես քարտեզի վրա։

 

Flickr-ի նոր հավելվածի միջոցով կարելի է լուսանկարները դիտել ամենաբարձր որակով, ինչպես նաև հնարավոր է լուսանկարի գույները բացացնել, մգեցնել և մի շարք այլ փոփոխություններ իրականացնել։ Բացի այդ, նոր հավելվածը թույլ է տալիս միանգամից բազմաթիվ լուսանկարներ ներբեռնել և ստեղծել ալբոմներ։
 

Instagram-ը մրցակից ունի.Flickr-ը ստեղծել է նման մի հավելված