ԱՄՆ-ի և Եվրոպայի մայթերը զարդարել են գերիրական 3D պատկերները (լուսանկարներ, տեսանյութ)

15:55 • 20.12.12

Ամերիկացի սթրիթ-արտ նկարիչ Կուրտ Վեներն իր բացառիկ տաղանդի շնորհիվ զարդարել է ԱՄՆ-ի և եվրոպական մի շարք քաղաքների մայթերն այնպիսի գերիրական 3D պատկերներով, որոնք առաջին հայացքից անհնար է տարբերել իրականությունից, գրում է Daily Mail-ը։

 

Վեներն այնպիսի վարպետությամբ է կատարել իր աշխատանքը, որ նույնիսկ մայթերով քայլողներն են մի պահ կասկածամտորեն ետ կանգնում՝ կարծելով, թե ուր որ է անդունդը կընկնեն։

 

53-ամյա արվեստագետը մշակել է հատուկ երկրաչափական մեթոդ, որի օգնությամբ ստեղծված պատկերներն այնպիսի տպավորություն են թողնում, կարծես պատկերը դուրս է գալիս հողի տակից կամ հակառակը՝ «կուլ տալիս»։

 

Տղամարդը նշել է, որ յուրաքանչյուր աշխատանք ավարտին հասցնելու համար պահանջվում է միջինը 1 շաբաթ, եթե, իհարկե, եղանակային պայմանները բարենպաստ են։ Ամերիկացու աշխատանքները հիմնված են կրոնների և դասական դիցաբանության վրա։

«Իմ պատկերներն ունեն գերիրական տեսք, քանի որ արված են ճշգրիտ մաթեմատիկական հաշվարկով»,-ասել է հեղինակը։