Բազմացում՝ առանց սեռական կապի. CNN-ի խմբագրականը
Աշխարհի վերջի մասին թեժացող քննարկումների ֆոնին CNN-ը տարածել է իր խմբագրականը՝ հետևյալ վերնագրով. «Բազմացում՝ առանց սեքսի. ազատագրող ապագան» վերնագրով:
CNN-ը դիտարկում է լոնդոնաբնակ կենսաբան և գիտական թեմաներով գրող Աարաթհի Պրասադի «Սբ. Կույսի պես. ինչպես է գիտությունը փոփոխում սեքսի կանոնները» վերնագրով գիրքը:
Անցած տարի նշվել էր, ի դեպ, հակաբեղմնավորիչների ստեղծման 50-րդ հոբելյանը: Սեքս առանց բազմացման. դրանից հետո միայն՝ բազմացում առանց սեքսի, արձանագրում է աղբյուրը:
Նման զարգացումներ կանխատեսվում են առաջիկա 20 տարիների համար. հավանական է, որ հնարավոր կլինի ձվաբջիջներ կամ սերմնահեղուկ ստանալ մարդու մաշկից կամ ողնուղեղից, ապա դրանք կարող են «ակտիվացվել» ու կենսունակ երեխա ապահովել:
Սա շատ տեղին է, եթե հաշվի առնենք, որ այժմ բեղունությունը սկսում է անկում ապրել 35 տարեկանից, նկատում է CNN-ը: Իսկ միասեռական զույգերի դեպքում երեխա ունենալու հույսը միայն տեխնոլոգիաները կարող են ապահովել:










