Հռոմի Պապը Սուրբ Ծննդյան պատարագը կմատուցի X-XII դարի զգեստներով
Հռոմի Պապ Բենեդիկտոս XVI-ը Սուրբ ծննդյան պատարագը կմատուցի օրնատեով (պատարագային հագուստի վերին հատվածը), որը հոգևոր առաջնորդները հագնում էին X-XII դարերում, տեղեկացնում է Վատիկանի ռադիոն` հղում կատարելով պապական պատարագային ծառայության ղեկավար Գվիդո Մարինիին:
Նրա խոսքով՝ Բենեդիկտոս XVI այս կերպ ցանկանում է ցույց տալ իր հարգանքը ավանդույթների նկատմամբ: Միջնադարյան զգեստի վրա ավելացել են միայն ոսկեգույն և արծաթագույն գծեր, որոնք խորհրդանշում են Արևելքի և Արևմուտքի եկեղեցիների անխզելի կապը, հայտնում է Риа Новости-ն:










