Որ աստղերն ինչպես են մահանում. հետազոտություն

19:21 • 20.12.12

Ռոքնռոլը երբեք չի մեռնի, բայց դա վտանգավոր զբաղմունք է. արձանագրում է Washington Post-ը՝ երաժշտության աստղերի մահվան օրինաչափությունների վերաբերյալ զեկույցին անդրադառնալով:


Լիվերպուլի Ջոն Մուրեսի համալսարանում ուսումնասիրել են 1489 ռոք և փոփ աստղերի մահերը, որոնք հայտնի են դարձել 1956-ի և 2009-ի միջև ընկած ժամանակահատվածում:

 

Հետազոտության արդյունքներով՝ ռոքի և փոփի աստղերը ավելի վաղաժամ են մահանում, քան հասարակ մահկանացուները: Իսկ մենակատարների դեպքում վաղաժամ մահը կրկնակի անգամ ավելի հաճախ է գրանցվում, քան խմբերի դեպքում: Ըստ գիտնականների՝ վերջինիս պատճառը թերևս այն է, որ խմբի անդամները միմյանց աջակցություն են ցուցաբերում սթրեսների ժամանակ:

Բրիտանացի գիտնականները նաև պնդում են, թե ամերիկյան աստղերը ավելի մեծ հավանականություն ունեն կյանքից շուտ հեռանալու, քան իրենց բրիտանացի գործընկերները:
 

Որ աստղերն ինչպես են մահանում. հետազոտություն