Acura NSX-ի ապագա հետնորդը հիբրիդային ագրեգատ կունենա և Nissan GT-R-ին կգերազանցի իր գնով (լուսանկարներ)
Ճապոնական Honda կոնցեռնի պաշտոնական ներկայացուցիչ Քրիս Մարտինը որոշ մանրամասներ է ներկայացրել Acura NSX-ի գաղափարական հետնորդի մասին, որը 2013թ. մոդելային տարվա Nissan GT-R-ից ավելի բարձր գին կունենա, հաղորդում է Kolesa.ru-ն:
Քրիս Մարտինի խոսքով, նոր սուպերմեքենայի վերջնական գնի մասին դեռ վաղ է խոսել, սակայն արդեն իսկ պետք է խոստովանել, որ Acura-ի ապագա դրոշակակիրը 2013 մոդելային տարվա Nissan GT-R-ից բարձր գին կունենա: NSX-ի հիմնական ճապոնական մրցակիցը հյուսիսամերիկյան շուկայում վաճառվում է նվազագույնը 97 820 ԱՄՆ դոլար գնով:
Մանրամասները չգաղտնազերծելով, Քրիս Մարտինը նշել է նոր NSX բացառիկությունը տեխնիկական համալրվածության տեսակետից: Նախնական տվյալներով, ճապոնական սպորտային մեքենան կհամալրվի Sport Hybrid SH-AWD (Super Handling All Wheel Drive) համակարգով, որը ներառում է երկու էլեկտրական շարժիչներ և մեկ բենզինային V6 3,5 լիտրանոց շարժիչ, որը շարժման մեջ կդնի հետևի անիվները: Երեք ագրեգատների գումարային հզորությունը մոտ 400 ձիաուժ պետք է լինի: Փորձագետների կանխատեսմամբ, այդ ավտոմեքենան կկարողանա մինչև 100կմ/ժ արագանալ 5 վայրկյանից պակաս ժամանակահատվածում:
Acura NSX-ի ստեղծման աշխատանքները իրականացվում են ԱՄՆ-ում` Honda R&D Americas կենտրոնում: Նորույթի հոսքագիծը կլինի Օհայո նահանգի Մարիսվիլ քաղաքում, և կգործարկվի 2015թ.: Նորույթը առաջինը կլինի Honda-ի պատմության մեջ, որ Ճապոնիայից դուրս կհավաքվի ձեռքի աշխատանքով:










