Բեն Աֆլեքը հրաժարվել է նկարահանվել Քրիստեն Սթյուարտի հետ

17:40 • 21.12.12

Դերասան Բեն Աֆլեքը հրաժարվել է «Ֆոկուս» ֆիլմի նկարահանումներից, որտեղ գլխավոր հերոսուհու դերակատարն է Քրիստեն Սթյուարտը, հայտնում է Лента-ն՝ վկայակոչելով Inside Movies-ին:

 

«Ֆոկուս»-ը կատակերգություն է, որի գլխավոր հերոսը փորձառու խաբեբա է: Համաձայն սյուժեի՝ նա ծանոթանում է մի աղջկա հետ, ով նոր է սկսում կարիերան այդ ոլորտում: Հերոսը կիսում է իր փորձը սկսնակ խաբեբայի հետ, նրանց միջև ռոմանտիկ հարաբերություններ են սկսվում:

 

Ըստ ստացված տվյալների՝ Աֆլեքը հրաժարվել է նախագծին մասնակցել՝ լարված աշխատանքային գրաֆիկի պատճառով: Ֆիլմի նկարահանումները պետք է սկսվեն 2013թ. ապրիլին: