Թե ինչի շնորհիվ է էվոլյուցիա ապրել մարդու ձեռքը. հետազոտություն

18:24 • 21.12.12

Մարդու ձեռքն էվոլյուցիա է ապրել՝ շնորհիվ նրա ագրեսիայի և կռվարարության. նման պնդում են անում ամերիկացի գիտնականները, հայտնում է Росийская Газета-ն:

 

ԱՄՆ-ի Յուտայի համալսարանի մարդաբանները հայտարարել են, որ էվոլյուցիայի ընթացքում մարդու ձեռքի դաստակի ձևի վրա ազդել է ձեռքը բռունցք անելու անհրաժեշտությունը: Իսկ դա հարկավոր է եղել ագրեսիվ միջավայրում կենդանի մնալու անհրաժեշտությունից:

 

«Բռունցքով հարվածները թույլ էին տալիս ավելի ուժեղ հարվածել, ընդ որում՝ վնասվածքներ չստանալ, և այդ կերպ բարձրացնում էին էգերին նվաճելու և ցեղը շարունակելու հնարավորությունները», - մանրամասնել է ուսումնասիրության հեղինակ Դեյվիդ Քերին:

 

Իրենց ուսումնասիրության համար գիտնականները դիտարկել են 22-50 տարեկան 10 մարզիկների, որոնք զբաղվել են բռնցքամարտով և արևելյան մարտարվեստներով: Նրանց բռունցքներով հարվածների ազդեցությունը 1,7 – 3 անգամ ավելի ուժեղ է եղել, քան ափով հասցված հարվածները:
 

Թե ինչի շնորհիվ է էվոլյուցիա ապրել մարդու ձեռքը. հետազոտություն