Facebook-ը փորձարկում է անծանոթ օգտատերերին հաղորդագրությունների ուղարկման վճարովի ծառայությունը
Խոշորագույն Facebook սոցկայքը Միացյալ Նահանգներում փորձարկում է նոր գործառույթ, որը հնարավորություն է տալիս համապատասխան վճարի դիմաց հաղորդագրություններ ուղարկել այն մարդկանց Inbox-ին, ովքեր Ձեր ֆեյսբուքյան ընկերները չեն։
Ինչպես նշում է РИА-Новости-ն, Facebook-ի ներկայիս կարգավորումները թույլ են տալիս օգտատիրոջը վերահսկել այն գործընթացը, թե ով կարող է իր Inbox-ին հաղորդագրություններ ուղարկել։ Եթե օգտատերը որոշակի սահմանափակումներ է դրել, ապա անծանոթ մարդկանց ուղարկած հաղորդագրությունները կհայտնվեն լրիվ այլ թղթապանակում։
Ընկերության տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ հաղորդագրություններ ուղարկելը վճարովի դարձնելը կարող է բավական արդյունավետ միջոց դառնալ Facebook-ի օգտատերերի համար՝ անցանկալի հաղորդագրություններից խուսափելու համար։










