Ռուս կինոքննադատները Սոկուրովի «Ֆաուստ»-ը ճանաչել են տարվա լավագույն ֆիլմ
ՌԴ Կինոգետների և կինոքննադատների գիլդիայի համաձայն՝ 2012թ. լավագույն ֆիլմ է ճանաչվել Ալեքսանդր Սոկուրովի «Ֆաուստ»-ը, հայտնում է Лента-ն:
Անձամբ Սոկուրովն արժանացել է «Լավագույն ռեժիսոր» մրցանակին:
«Սպիտակ փիղ» մրցանակաբաշխության արարողությունը տեղի է ունեցել 2012թ. դեկտեմբերի 20-ի երեկոյան, Մոսկվայի Միջազգային համալսարանի շենքում:
«Ֆաուստ»-ը ներկայացված է եղել ևս երկու անվանակարգերում: Դրամատուրգ Յուրի Արաբովը, ով գրել է Սոկուրովի ֆիլմի սցենարը, ճանաչվել է որպես «Լավագույն սցենարիստ», իսկ Մեֆիստոֆելի դերակատար Անտոն Ադասինսկին արժանացել է «Երկրորդ պլանի լավագույն դերասան» մրցանակին:










