Գերմանիայում սկսել են նշել Գրիմ եղբայրների հեքիաթների 200-ամյակը

17:50 • 21.12.12

Գերմանիայի Կասսել քաղաքում դեկտեմբերի 20-ին տեղի է ունեցել Գրիմ եղբայրների տարվա հանդիսավոր բացումը, որը նվիրված է նրանց հեքիաթների առաջին հավաքածուի հրատարակման 200-ամյակին, հայտնում է Лента-ն՝ վկայակոչելով dpa-ին:

 

Միջոցառումն անցկացվել է քաղաքի պետական թատրոնում: Կասսելը Գրիմ եղբայրների հայրենի քաղաքն է, որտեղ նրանք բնակվել են ընդհատումներով՝ 1798-1841թթ-ին:

 

Տարվա միջոցառումների գագաթնակետը կդառնա Գրիմ եղբայրներին նվիրված ցուցահանդեսը, որը կանցկացվի ապրիլի 27-ից մինչև սեպտեմբերի 8-ը, Կասսելում: Կներկայացվեն եղբայրների ձեռագրերն ու անձնական իրերը: