Instagram-ը հրաժարվել է սկանդալային մտադրությունից

11:58 • 21.12.12

Instagram ֆոտոծառայությունն ընդառաջել է իր օգտատերերին՝ հրաժարվելով օգտագործել նրանց լուսանկարները գովազդային նպատակներով, հայտնում է Russia Today-ը՝ վկայակոչելով ֆոտոծառայության գործադիր տնօրեն Քևին Սիսթրեմին։

 

«Ստանալով բոլոր արձագանքները՝ մենք որոշում ենք կայացրել հրաժարվել այդ ծրագրից։ Այժմ մենք վերադառնում ենք այն քաղաքականությանը, որին հետևել ենք 2010թ. հոկտեմբերից ի վեր»,-հայտարարել է Սիսթրեմը։

 

Նա իր խոսքում նաև ընդունել է, որ Instagram-ի տնօրինությունը սխալ է թույլ տվել՝ հայտարարելով, որ պատրաստվում է օգտագործել իր օգտատերերի լուսանկարները։

 

«Մեզ համար պարզ դարձավ, որ մենք չկարողացանք գլուխ բերել ամենագլխավոր խնդիրներից մեկը՝  չկարողացանք ճիշտ կապ հաստատել մեր օգտատերերի հետ և տեղ հասցնել նրանց մեր առաքելության բուն նշանակությունը»,- եզրափակել է Սիսթրեմը։
 

Instagram-ը հրաժարվել է սկանդալային մտադրությունից