Իտալիան վարձով կտա մշակութային հուշարձանները՝ արտաքին պարտքը կրճատելու համար
Իտալիայի կառավարությանը պատկանող հարյուրավոր մշակութային հուշարձաններ, շինություններ, բանտեր, զորանոցներ այսուհետ վարձով կտրվեն՝ երկրի արտաքին պարտքը կրճատելու նպատակով, հայտնում է Euromag-ը։
Ըստ Le Figaro-ի տվյալների՝ կառավարությունն արդեն ընտրել է 350 շինություն, ինչից էլ հենց կսկսվի նոր ծրագրի իրականացումը։ Սակայն ընդհանուր առմամբ ծրագրվել է 4 300 շինություն վարձով տալ, որոնց թվում են նաև միջնադարյան դղյակներ։
Մշակութային հուշարձանները վարձով տալու որոշումը համարվում է խնդրի լուծման ամենաարդյունավետ տարբերակը ՝ միևնույն ժամանակ հնարավորություն տալով պահպանել պատմական արժեքները։
«Նույնիսկ 50-ամյա վարձակալությունը շատ ավելի հարմար է, քան վաճառքը՝ հաշվի առնելով անշարժ գույքի շուկայում հաստատված գները»,- ընդգծում է պարբերականը։










