Մայքլ Ջեքսոնի ձեռնոցը վաճառվել է մոտ 200 հազար դոլարով

10:19 • 21.12.12

Մայքլ Ջեքսոնի սև ձեռնոցը, որը զարդարված է Swarovski բյուրեղներով և որը նա կրել է 1984թ. American Music Awards երաժշտական մրցանակաբաշխության ժամանակ, Լոս Անջելեսում վաճառվել է մոտ 200 հազար դոլարով, հայտնում է BBC-ն:

 

Զույգ չունեցող այս ձեռնոցը երգիչը կրել է իր ամենահայտնի Thriller ալբոմի համար պարգևատրման օրը:

 

Բարեգործական միջոցառումներից մեկի ժամանակ Ջեքսոնն այն նվիրել է անբուժելի հիվանդ երեխաներից մեկին: Թե ինչպես է այն հայտնվել Nate D. Sanders աճուրդի տան տրամադրության տակ, չի հաղորդվում:

 

Աճուրդի տունը չի նշում նաև գնորդի անունը: