Համացանցում հայտնվել է Ջիմ Քերիի մասնակցությամբ նոր կատակերգության թրեյլերը (տեսանյութ)

19:00 • 21.12.12

Համացանցում հայտնվել է «Անհավանական Բերտ Ուանդերսթոուն» կատակերգության առաջին թրեյլերը, որտեղ գլխավոր դերակատարներից մեկը Ջիմ Քերին է, հայտնում է Лента-ն:


Ֆիլմը կպատմի Լաս Վեգասում ելույթ ունեցող աճպարարների մենամարտի մասին: Տարիների համագործակցության արդյունքում աճպարարների միջև ստեղծվում են բավականին լարված հարաբերություններ, սակայն նրանք ստիպված են լինում միավորվել, երբ քաղաքում հայտնվում է վտանգավոր մրցակից՝ Սթիվ Գրեյը (Ջիմ Քերին):


Ֆիլմի ռեժիսորն է Դոն Սկարդինոն: Ենթադրվում է, որ «Անհավանական Բերտ Ուանդերսթոուն»-ը վարձույթում կհայտնվի 2013թ. մարտին: