Չինացին ստեղծել է քամու ուժով աշխատող մեքենա (լուսանկարներ, տեսանյութ)

16:35 • 21.12.12

55-ամյա չինացի գյուղացին ստեղծել է բացառիկ մեքենա, որը վառելիքի փոխարեն աշխատում է քամու ուժով և հեշտությամբ կարող է միլիոնատեր դարձնել գյուտարարին, գրում է Oddity Central-ը։

 

Սա առաջին դեպքը չէ, երբ մենք ականատես ենք լինում վառելիքին այլընտրանք ունեցող մեքենաների, սակայն Տան Ժենպինի հայտնագործությունն իրոք տարբերվում է դրանցից։ Մեքենան, որը նա ստեղծել է ընդամենը 3 ամսում, ունի 1մ բարձրություն, 3մ երկարություն և աշխատում է բացառապես քամու ուժով։ Ուշագրավ է հատկապես այն հանգամանքը, որ ոչ ստանդարտ մեքենան կարող է զարգացնել մինչև 140 կմ/ժ արագություն, ինչը բավական անհավանական է հնչում քամու ուժով գործող մեքենայի համար։

 

Ժենպինի խոսքով՝ փոխադրամիջոցը գործում է էլեկտրական գեներատորների և մարտկոցների օգնությամբ, որոնք էլ լիցքավորվում են մեքենայի առաջնամասում տեղադրված պտուտակի միջոցով։ Նա նաև նշել է, որ մեքենայի մարտկոցները պետք է վերալիցքավորվեն յուրաքանչյուր 2 օրը մեկ։
 

 

Չինացին ստեղծել է քամու ուժով աշխատող մեքենա (լուսանկարներ, տեսանյութ)