Գերմանական պարբերականը Թուրքիան որպես քրիստոնյա պետություն է ներկայացրել

10:08 • 21.12.12

Գերմանիայում հայտնի պարբերականներից Süddeutsche Zeitung-ն (SZ) աշխարհում կրոնների քարտեզը պատրաստելիս Թուրքիան ներկայացրել է որպես քրիստոնյա պետություն, տեղեկացնում է «Ակօս»-ը։

 

Այն երկրները, որոնց բնակչության գերակշիռ մասը մուսուլմաններ են, քարտեզում ներկված են եղել կանաչ գույնով, մեծ մասը քրիստոնյա բնակչություն ունեցողները՝ կարմիր, իսկ այլ կրոնները՝  այլ գույներով։ Թուրքիան հայտնվել է կարմիրով ներկված պետությունների թվում։

 

Մյունխենի թուրքական խորհրդի նախագահ Նուքհեթ Քըրվանը հայտարարել է, թե SZ-ի նման հեղինակավոր պարբերականի կողմից թույլ տրված նման սխալը զարմանալի է և վշտացնող։

 

Պարբերականի ներկայացուցիչներն արդեն հայտարարությամբ են հանդես եկել և տեղեկացրել, որ սխալն ավելի վաղ չէին նկատել և խոստացել են շտկել այն։