Համացանցի միջոցով առաջին սպանությունները հնարավոր կդառնան արդեն 2014թ.

01:23 • 22.12.12

Համացանցի միջոցով առաջին սպանությունները հնարավոր կդառնան արդեն 2014թ., նման կանխատեսում է արել  IID ընկերությունը (Internet Identity) կիբերվտանգների հերթական զեկույցում, որը վերաբերում է առաջիկա երկու տարիներին, հաղորդում է ХАКЕР.ру-ն:

 

Կորպորատիվ ինտերնետ անվտանգության ոլորտում մասնագիտացած IID ընկերության տեխնիկական տնօրեն Ռոդ Ռասմուսենի խոսքով, մեր օրերում գրեթե ցանկացած սարք, սկսած բժշկականներից, մինչև տրանսպորտային հանգույցներ, անլար հասանելիության ինտերֆեյս ունի:


«Շատ դեպքերում հնարավոր է համակարգին կպնել ինտերնետից: Մեր ընկերությունը համոզված է, որ չարագործները շուտով կսկսեն դա օգտագործել», - նշել է Ռասմուսենը:


Որպես օրինակ կարելի է դիտարկել կարդիոստիմուլյատորները, որոնց նկատմամբ չարտոնված մատչումի հնարավորությունը ներկայացվել էր վերջերս կայացած հակերական հավաքներին: Ցուցադրության ժամանակ, ներկայացվեց, թե ինչպես կարելի է 9 մետր հեռավորությունից վերցնել սարքի կառավարումը և նույնիսկ 830 վոլտ լարմամբ մահացու լիցք առաջացնել:


Մեկ այլ, ոչ պակատ վտանգավոր հարց է ավտոմեքենաների համակարգչային կառավարման համակարգի մատչումը, որը իրականացնել անօրինական կերպով արդեն տեսականորեն հնարավոր է:


«Համացանցին կպած նման մեծ քանակի սարքերի դեպքում մարդուն դիստանցիոն կերպով սպանելը հարաբերականորեն պարզ հարց է դառնում, համենայն դեպս տեխնիկական իմաստով», - ասել է Ռոսմուսենը:

 

Համացանցի միջոցով առաջին սպանությունները հնարավոր կդառնան արդեն 2014թ.