Դինոզավրից էլ ուժեղ. հայտնի է դարձել ամենից ուժեղ կծող արարածը
Սև պիրանյա ձկնատեսակը պատմության մեջ բոլոր կենդանիներից ամենաուժեղն է կծում, նույնիսկ ավելի ուժեղ, քան դինոզավրերը կամ մեծ շնաձկները, գրում է Daily Mail-ը՝ ներկայացնելով նոր ուսումնասիրություն:
Պիրանյայի կծածը մոտ 3 անգամ էլ գերազնցում է ամերիկյան ալիգատորների կծածին: Սև պիրանյայի կծվածքը ամենաուժեղն է նախևառաջ իր չափերի նկատառումով. 20-37 սմ-անոց այս ձկան կծածը 30 անգամ գերազանցում է այն մարմնի քաշը, որ պետք է ունենա նույն քաշի տեր այս կենդանին: Նման բան բնության մեջ այլևս գոյություն չունի:
Զեկույցը տպագրել է Scientific Reports ամսագիրը՝ Ամազոնի ավազանից բռնված15 սև պիրանյաների ուսումնասիրության հիման վրա:










