Mercedes-ի C63 AMG-ն 756 ձիաուժ հզորություն և 350 կմ/ժ արագություն է ստացել (լուսանկարներ)
Նույնիսկ 517 ձիաուժանոց կուպեն` Mercedes-Benz C63 AMG Black Series-ի ահռելի հզորությունը, որոշ ավտոսիրողների քիչ է թվացել: Եվ Vath ստուդիայում որոշել են իրենց պատկերացումը ներկայացնել, թե ինչպիսին պետք է լինի իսկապես էքստրեմալ գերմանական կուպեն:
Mercedes-ում կանխատեսել էին C63 AMG Black Series-ի անհատականացման փոթեթներ: Սակայն Vath-ում էլ ավելի հեռու են գնացել: Նրանց միջամտությունից հետո 6,2 լ աշխատանքային ծավալով V8-ը արդեն 756 ձիաուժ և 800 Նմ հզորություն է ապահովում: Ավելի քան 200 ձիաուժ հզորության ավելացումը ստացվում է մեխանիկական ներմղիչի, նոր արտամղման համակարգի և այլ կառավարման ծրագրի շնորհիվ:
Այսպես կատարելագործված կուպեն մինչև 100կմ/ժ արագացումը ապահովում է 3.6 վայրկյանում` կես վայրկյանով բարելավելով իր դոնորի ցուցանիշը: Իսկ առավելագույն արագության ցուցանիշը հասցվել է ժամում 350 կմ նշագծին:
Բացի այդ, Vath-ում կատարելագործել են կախոցները, մեքենայի լուսածերպը նվազեցնելով 20-ից մինչև 65 միլիմետրով: Նաև մեքենային ահռելի անիվներ են հագցրել և խելահեղ հզորության արգելակման համակարգ տեղադրել:
Կատարելագործումը այդքան էլ հասանելի չի ստացվել. Հզորության բարձրացման փաթեթը գնահատվել է 52 հազար եվրո: Սակայն, պետք է նշել, որ դոնոր կուպեն ևս պակաս գին չունի, քանի որ Mercedes-Benz-ի կողմից թողարկվել էր միայն 800 օրինակ C63 AMG Coupe Black Series, որոնք 115 հազար եվրո գնով էին վաճառվում:










