Չինաստանը գործարկել է արագընթաց գնացքների ամենաերկար երկաթգիծը
Չինաստանը հաջողությամբ փորձարկել է աշխարհի ամենաերկար երկաթգիծը` նախատեսված գերարագ գնացքների համար: Ճանապարհի երկարությունը կազմում է 2.298կմ: Մինչև 350 կմ/ժ արագություն ունեցող գնացքը 700 կմ անցնում է 2-2.5 ժամվա ընթացքում: Միևնույն ժամանակ օտարերկրացի մասնագետները զգուշացնում են, որ նման ճանապարհներով երթևեկելը վտանգավոր է, տեղեկացնում է Russia Today-ի ռուսական ծառայությունը:
100-ից ավել լրագրողների հաջողվել է փորձարկել նոր համակարգը՝ ուղևորություն կատարելով Պեկինից դեպի Չժենչժոու: Ճանապարհը, որի բացումը նախատեսված է դեկտեմբերի 26-ին, կկրճատի ժամանակը ավելի քան երկու անգամ` 20 ժամից հասցնելով 8-ի: Առաջին գնացքի համար վաճառվել է 2.000 տոմս: Նման տոմսերի միջին արժեքը կազմում է 138 դոլար, ինչը 4 դոլարով ավել է քան ինքնաթիռի ամենաէժան տոմսը:
Չնայած այս առավելություններին, գնացքները չեն համարվում անվտանգ փոխադրամիջոց: Գերարագ գնացքների օգտագործման մի քանի տարիների ընթացքում տեղի է ունեցել մի շարք խոշոր վթարներ: Նրանցից ամենախոշորը տեղի է ունեցել 2011 թվականին` Վենչժոուի քաղաքի մոտակայքում: Երկու գնացքների բախման արդյունքում մահացել էր 40 մարդ, իսկ 200-ը ստացել էին տարբեր աստիճանի վնասվածքներ:
Այդ ժամանակ արևմտյան մասնագետները ենթադրել էին, որ Չինաստանը արտասահմանյան տեխնոլոգիաները գնել է առանց համապատասխան ստուգումներ անցկացնելու, և ինժեներները չեն կարողացել աշխատել BCM-ի անվտանգության համակարգերի հետ կամ փորձել են խնայել նրանցից որոշների վրա:










