Google-ի X Phone հեռախոսները հնարավոր է փոխեն սմարթֆոնների շուկայի կառուցվածքը

09:02 • 23.12.12

Google կազմակերպությունը ակտիվորեն աշխատում է` իր սեփական սմարթֆոնը ստեղծելու համար, որը կունենա X Phone անվանումը: Նախատեսվում է, որ սարքը կմրցի շուկայի առաջատարներ` iPhone-ի և Samsung-ի հեռախոսների հետ, տեղեկացնում է Russia Today-ի ռուսական ծառայությունը:


Հեռախոսի նորարական մոդելը, որն ամենայն հավանականությամբ վաճառքի կհանվի հաջորդ տարում, հիմնված է լինելու Android համակարգի վրա: Հետագայում նախատեսվում է շարքը համալրել պլանշետային համակարգիչներով:

Հեռախոսի նախագծմամբ զբաղվում է Motorola Mobility-ն, որին այս տարվա մայիսին ձեռք էր բերել Google-ը: Սկզբում նախատեսվում էր, որ սմարթֆոնը կունենա ճկուն էկրան և կերամիկական տարրեր` ամրությունը բարձրացնելու համար: Սակայն Motorola-ին չի հաջողվում ապահովել հավելումների կայուն ներկրում, ինչի պատճառով փոխել է որոշումը:


Ըստ Motorola կազմակերպության գործադիր տնօրեն Դեննիս Վուդսայդի խոսքերի, Google-ը «թիմի և տեխնոլոգիաների մեջ ներդրումներ է կատարել, ովքեր պատրաստում են  մի բան, որը էապես տարբերվելու է ներկա մոտեցումներից»:


Դրա հետ մեկտեղ, կազմակերպությունը մտավախություն ունի, որ հեռախոսների արտադրությունը կարող է բացասական անդրադառնալ հարավկորեական Samsung կազմակերպության հետ հարաբերությունների վրա, որոնց սարքերը նույնպես աշխատում են Android համակարգով:
 

Google-ի X Phone հեռախոսները հնարավոր է փոխեն սմարթֆոնների շուկայի կառուցվածքը