IQ թեստերը ճիշտ չեն արտացոլում մարդու ինտելեկտի մակարդակը
Երկար ժամանակ IQ թեստերը համարվում էին ամենաճիշտ տարբերակը` մարդու իտելեկտը գնահատելու համար: Սակայն Արևմտյան Օնտարիոյի համալսարանի գիտնականները ապացուցում են, որ այս համակարգը չի աշխատում: Նրանք 100.000 մարդու խնդրել են անցնել 12 իմացական թեստ: Բացի այդ, մարդիկ պատմել են իրենց կյանքի մասին: Այս մասին տեղեկացնում է MEDdaily կայքը` հղում կատարելով CTV News-ին:
Պարզվել է, որ արդյունքի վրա ազդել է առնվազն 3 գործոն` կարճաժամկետ հիշողությունը, դատելու ունակությունը և բանավոր գործոնը: Միայն մեկ գործոնը չէր կարող բացատրել այս ամենը: Մարդու ուղեղի աշխատանքի վրա ազդում է մարդու տարիքը, սեռը և նույնիսկ այն, թե նա խաղո՞ւմ է համակարգչային խաղեր, թե ոչ:
Օրինակ խաղացողները ունեին լավ կարճաժամկետ հիշողություն և ավելի լավ էին դատում: Իսկ օրինակ ծխող մարդիկ չէին կարողանում լուծել կարճաժամկետ հիշողության թեստեր, և նրանց մոտ կաղում էին խոսակցական գործոնները: Հիշողության վրա բացասական է անդրադառնում նաև անհանգստությունը: Հատկանշական է, որ ուղեղի ամենօրյա վարժությունները չէին լավանցում իմացական ցուցանիշները: Իսկ ծերանալը միանշանակ վատ էր անդրադառնում ուղեղի վրա:
Այս հարցման դժվարությունների հետ կապված, մասնագետները կարծում են ճիշտ չէ IQ թեստեր օգտագործելը` աշխատանքի կամ դպրոց ընդունելիս: Նման թեստերը երբեք հաշվի չեն առնում մոտիվացիան և էմոցիոնալ վիճակը: Դրա պատասխանը հանդիսացել են նոր թեստերը, որոնք ստեղծել են հենց նույն գիտնականները:










