Lockheed Martin-ի նոր լազերը միանգամայն կփոխի ցամաքային զորքերի կյանքը (տեսանյութ)

13:47 • 23.12.12

Արդեն երկար ժամանակ է, ինչ լազերներն օգտագործվում են` երկնքում տարբեր օբյեկտներ հետապնդելու համար, սակայն Lockheed-ի՝ անցած շաբաթ բարեհաջող փորձարկված լազերային պաշտպանական համակարգը միանգամայն նոր բան է և կարող է էապես փոխել ցամաքային զորքերի կյանքը, գրում է Business Insider-ը։

 

Պարբերականի բնորոշմամբ «մոնստերային» լազերը ստեղծվել է Boeing –ի և  Միացյալ Նահանգների օդային ուժերի 9 տարվա համագործակցության արդյունքում։ Նորույթը՝ Area Defense Anti-Munitions (ADAM), իրենից փոքր, սպիտակ անվասայլակ է ներկայացնում, որի մեջ էլ պահված է հսկայական լազերը։ Վերջինը կարողանում է վերացնել թիրախը մինչև 3 մղոն հեռավորության վրա։ Թշնամու կողմից արձակված հրթիռի լույս որսալով՝ հզոր լազերն անմիջապես այրում է այն։

 

Արդյունքում ցամաքային զորքն  ավելի շատ ժամանակ է ստանում  կողմնորոշման և հետագա ինքնապաշտպանիչ քայլերի կոոդինացման համար։ Բացի այդ ADAM-ը հնարավորություն է տալիս հանկածակիի չբերել զինվորներին և թշնամու հարձակման դեպքում ավելի շատ կյանքեր խնայել։
 

 

Lockheed Martin-ի նոր լազերը միանգամայն կփոխի ցամաքային զորքերի կյանքը (տեսանյութ)